▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զինուժ» հաղորդումը որևէ աղերս չունի մեր բանակի, նրա կարևոր ձեռքբերումների, զինվորական առօրյայի հետ

Երեկ դիտեցի ,,Զինուժ,, հաղորդաշարի հերթական հաղորդումը: Շատ վաղուց չէի դիտել... Առաջին իսկ կադրերից հասկացա, որ այդ հաղորդաշարն իր ռեժիսուրայով, պարզունակ ժուռնալիստիկայով որևէ աղերս չունի մեր բանակի, նրա կարևոր ձեռքբերումների, զինվորական առօրյայի հետ... Խորհրդային հեռուստատեսությունից ժառանգված ձևաչափը շատ վաղուց անընդունելի է, հաղորդավար-տեսանյութ հաջորդականությունը ոչ միայն հնաբույր և հնաոճ է, այլև՝ հոգնեցնող: Համացանցի և համակարգչի ժամանակներում, երբ հեռուստատեսությունն արտացոլում է գիտատեխնիկական առաջընթացը, իր հաղորդումները համահունչ դարձնում երիտասարդության գեղագիտական ընկալումներին, նրա ունեցած ինֆորմացիային՝ մեր ,,Զինուժի,, ռեժիսուրան պարզապես պարտադրում է հեռու մնալ իրենից, չդիտել այդ հաղորդաշարը: Պարզունակ և միապաղաղ են բոլոր ակնարկների ռեժիսորական-օպերատորական լուծումներն ու մտահղացումները: Ակնհայտ է, որ ,,Զինուժ,, ծրագիրը չունի պրոֆեսիոնալ ռեժիսուրա: Խորհրդային ժամանակների մակարդակին է մնացել նաև ժուռնալիստիկան: Մեր բանակն ապրում է ուշագրավ և հագեցած կյանքով, տեղի են ունենում բազմաթիվ ուշագրավ միջոցառումներ, մինչդեռ ,,Զինուժի,, լրագրողները չեն անցնում բանվորագյուղացիական հետաքրքրությունների սահմաններից՝ այսպես չափազանց աղճատված ներկայացնելով տարածաշրջանի ամենահզոր բանակներից մեկի կյանքը, առօրյան: Այս հաղորդաշարը նաև նպատակ ունի սեր ձևավորել բանակի հանդեպ, հայրենիքի պաշտպանությունը դարձնել բոլորի պատվի գործը: Մինչդեռ հաղորդաշարը դիտելիս մտածում ես, որ մեր հայրենիքն ընդամենը մի քանի քարքարոտ տարածքներն են՝ խրամատներում երևացող 5-6 զինվորով... Բանակում լուրջ տեղաշարժեր և նորացումներ են արձանագրվել, մեր բանակը դարձել է համահունչ ժամանակի պահանջներին, մինչդեռ ,,Զինուժն,, իր ստեղծագործական խմբով և ռեժիսուրայով մնացել է 1970-ականների մակարդակին... Սա ցավալի փաստ է: Պետք է վերանայել, թարմացնել այս հաղորդաշարը, հեռանալ անշարժ դիրքով նստած հաղորդավարի ֆիգուրից, հաղորդումը պետք է լինի դինամիկ, ակտիվ, ակնարկներում պետք է կարևորվի մարդկային գործոնը, ցանկալի է, որ հաղորդումներում լինի ,,Զինվորի նամակը,, խորագիրը, անչափ դաստիարակչական կլինի, եթե ներառվի ,,Զինվորի մայր,, խորագիրը և այլն... Մեր հարևանը հոխորտում է իր հզոր ուժով, իր զինտեխնիկայով: ,,Զինուժը,, նաև պիտի որոշակի քարոզչական խնդիրներ իրականացնի՝ բարձրացնելու բոլորի բարոյակամային տրամադրությունները...


Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին