▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգուշանում եմ ռուս-թուրքական հանկարծակի գրկախառնությունից.Քաղաքագետ

«Գերմանացիները Հայոց ցեղասպանության փաստը փաթաթեցին Թուրքիայի վզին և անընդհատ օգտագործելու են, որովհետև Թուրքիան դինամիկ զարգացում ունի և ագրեսիվ է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ (Բունդեսթագ) Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի մասին` ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ հայ-գերմանական հարաբերությունները կարող են նոր փուլ թևակոխել.

«Սա կարող է գիտական, քաղաքակրթական հարաբերությունների ակտիվացմանը նպաստել: Պատմաբանները կարող են գնալ, արխիվներում շատ փաստթաղթեր գտնել»,-նշեց  Լևոն Շիրինյանը:

Չնայած այս ամենին՝ քաղաքագետը հիմնական սպառնալիք է համարում ռուս-թուրքական հաբարեությունները.

«Ես զգուշանում եմ ռուս-թուրքական հանկարծակի գրկախառնությունից: Չեմ կասկածում, որ վաղուց սկսվել են Պուտին-Էրդողան բանակցությունները, և այս համագործակցությունը ոչ մեր օգտին կարող է լինել: Մեր իշխանությունները պարտավոր են մինչև վերջ փարվել անկախությանը, Հայաստանում թույլ չտան 5-րդ շարասյան ոչ գոյությունը, ոչ՝ աշխատանքը»,-նկատեց Լևոն Շիրինյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին