▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զայցևի մահից 1 օր անց մահացել է Յուդաշկինը՝ ռուս մյուս աշխարհահռչակ դիզայները

Մահացել է հանրահայտ ռուս դիզայներ Վալենտին Յուդաշկինը, հայտնում է РИА Новости-ն: Նա 59 տարեկան էր:

Վերջին տարիներին դիզայները պայքարում էր քաղցկեղի դեմ:

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ էլ մահացել էր ռուս մոդելավորող Վյաչեսլավ Զայցևը:

Զայցևը 85 տարեկան էր։ Հաղորդվում է, որ նա մահացել է մերձմոսկովյան Շյոլկովո քաղաքի հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին ներքին արյունահոսությամբ։ Մոդելավորողը վերջին տարիներին ծանր հիվանդ էր։

Վյաչեսլավ Զայցևը որպես մոդելավորող հայտնի դարձավ դեռևս 1960-ականներին՝ դառնալով խորհրդային առաջին մոդելավորողներից մեկը, ով ճանաչում ձեռք բերեց Արևմուտքում, հատկապես Ֆրանսիայում, որտեղ նրան անվանում էին «Կարմիր Դիոր»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին