«Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ երեկ զավեշտալի միջադեպ է գրանցվել։ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցի հնարավորություն է տվել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին՝ չնայած վերջինս հերթագրված չէր։
Այս փաստը նկատելով՝ Զարուհի Փոստանջյանը տեղից բողոքել է. «Ինչու՞ եք չհերթագրված պատգամավորին հարցի իրավունք տալիս»,– տեղից հարցրել է նա։ «Տիկին Փոստանջյան, ինքը ընդդիմություն ա»,– պատասխանել է Հովիկ Աբրահամյանը՝ նկատի ունենալով, որ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությունն արտոնություններ ունի»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: