▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զավակներին առաջին գիծ ուղարկած հայ մայրերը պետք է լինեն ընդվզման պայքարի առաջին գծում

 

Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր, ժամը 12:30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքում ներկայացրեց համահայկական մեծ ընդվզման իրազեկումը:
Մասնավորապես, կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նշեց, թե մեր ազգին հարիր չէ այս իրավիճակը, երբ ունենք Եղիշե Չարենց, Զորավար Անդրանիկ և երիտասարդներ, ովքեր 2016 թվականին իրենց կյանքի գնով կասեցրին թշնամու ներխուժումը Արցախ և Ստեփանակերտ:
Զարուհի Փոստանջյանը դիմելով կանանց՝ ասաց, որ եթե հայ մայրերը չեն վախեցել  իրենց զավակներին ուղարկել առաջին գիծ՝ չխնայելով նրանց կյանքը, ուրեմն՝ այսօր էլ մեր սիրելի մայրերը պետք է լինեն ընդվզման պայքարի առաջին գծում՝ փողոցներում, և ձեռք ձեռքի բռնած, նույն օրն ու ժամին հեղեղենք բոլոր քաղաքներն ու փողոցները:
«Երկիր Ծիրանի»-ի նախագահը քաղաքացիներին հորդորեց համահայկական մեծ ընդվզման միջոցով, խաղաղ ճանապարհով տապալել ապօրինի իշխանությունը և հիմնադրել նոր, ազգային Հայաստանի Հանրապետություն, որտեղ մեր քաղաքացիները՝ անկախ իրենց ապրելու վայրից, կունենան հավասար իրավունքներ, և մեր ազգի սերուցքից կկազմավորենք և՛ Ազգային ժողով, և՛ կառավարություն:
Միասնաբար ցույց տանք մեր ուժը, մեր կամքը, մեր սերը Հայրենիքի նկատմամբ՝ կոչ արեց Զարուհի Փոստանջյանը:
 
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր, ժամը 12:30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքում ներկայացրեց համահայկական մեծ ընդվզման իրազեկումը:Մասնավորապես, կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նշեց, թե մեր ազգին հարիր չէ այս իրավիճակը, երբ ունենք Եղիշե Չարենց, Զորավար Անդրանիկ և երիտասարդներ, ովքեր 2016 թվականին իրենց կյանքի գնով կասեցրին թշնամու ներխուժումը Արցախ և Ստեփանակերտ:Զարուհի Փոստանջյանը դիմելով կանանց՝ ասաց, որ եթե հայ մայրերը չեն վախեցել  իրենց զավակներին ուղարկել առաջին գիծ՝ չխնայելով նրանց կյանքը, ուրեմն՝ այսօր էլ մեր սիրելի մայրերը պետք է լինեն ընդվզման պայքարի առաջին գծում՝ փողոցներում, և ձեռք ձեռքի բռնած, նույն օրն ու ժամին հեղեղենք բոլոր քաղաքներն ու փողոցները:«Երկիր Ծիրանի»-ի նախագահը քաղաքացիներին հորդորեց համահայկական մեծ ընդվզման միջոցով, խաղաղ ճանապարհով տապալել ապօրինի իշխանությունը և հիմնադրել նոր, ազգային Հայաստանի Հանրապետություն, որտեղ մեր քաղաքացիները՝ անկախ իրենց ապրելու վայրից, կունենան հավասար իրավունքներ, և մեր ազգի սերուցքից կկազմավորենք և՛ Ազգային ժողով, և՛ կառավարություն:Միասնաբար ցույց տանք մեր ուժը, մեր կամքը, մեր սերը Հայրենիքի նկատմամբ՝ կոչ արեց Զարուհի Փոստանջյանը: 


Այս մասին նշում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը՝ հավելելով, որ  համահայկական մեծ ընդվզման իրազեկումն այսօր ներկայացվել է նաև Սևան քաղաքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին