▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զարթնում է Երևանը»… Դեկտեմբերի 20-ին և 21-ին «հին նոր երգերը» երևանյան ջերմ մթնոլորտ են տեղափոխելու

 

«Sharm holding» ընկերությունը ներկայացնում է նոր երաժշտական նախագիծ՝ «Հայ Համերգ», որը հրավիրում է հայտնվելու երևանյան ջերմ մթնոլորտում։ 40-70-ականների տասնյակից ավելի երգեր՝ մերօրյա կատարողների մատուցմամբ նոր մշակմամբ կներկայացվեն նվագախմբի կենդանի հնչողության և ոճային պարերի ուղեկցությամբ Dvin Music hall- ի բեմում:

Համոզված ենք, որ այս զգացմունքային նախագիծը միավորելու է հանդիսատեսի տարբեր սերունդներին և «հին նոր երգերը» լայն տարածում են ստանալու, հնչելու են տարբեր հեռուստաալիքների ու ռադիոկայանների եթերներից, լսվելու են ավտոմեքենաներից, դրանց ներքո ակումբներում պարելու է մեր երիտասարդությունը։ Նախագծի ստեղծագործական թիմում թե՛ երիտասարդներ են, թե՛ անվանի երաժիշտներ։ Նրանք են՝ գործիքավորումների հեղինակ և նվագախմբի ղեկավար՝ Արմեն Մարտիրոսյան, վոկալի մասնագետ՝ Արաքսյա Մուշեղյան, համերգի ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան, գծային պրոդյուսեր՝ Դավիթ Միրոյան, Վահե Ալեքսանյան, Սարո Գևորգյան, Արմեն Չամիչյան, Սոնա Վարպետյան, Անահիտ Հակոբյան, Մանե Տոնոյան:

Դեկտեմբերի 20-ին և 21-ին «Դվին մյուզիք հոլում» կներկայացվի նոր՝ «Զարթնում է Երևանը» համերգային շոու ծրագիրը։ «Հայ համերգ» խմբի կատարմամբ կհնչեն երգեր մեր ոչ այնքան հեռավոր անցյալից։ Ծրագրում ներառված երգերից է 60-ականների «Երգ գինու մասին» հայկական շլյագերը (խոսք՝ Հովհ Շիրազի, երաժշտություն՝ Հրանտ Թորոսյանի)։ Ժամանակակից գործիքավորմամբ այս կատարման հիման վրա ստեղծվել է նաև տեսահոլովակ, որը ձեր տրամադրությունն անմիջապես կբարձրացնի այնպես, ինչպես հայկական գինին։ Համերգային ծրագրի ընթացքում կհնչեն նաև հաճելի հույզեր արթնացնող այլ երգեր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին