▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհուն փորձում են.Կա այլ սցենար.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանը որոշեց իր «Երկիր ծիրանիի» հետ միայնակ մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը, և դա այն դեպքում, երբ «Ելքից» ևս ցուցակը ղեկավարելու առաջարկ էր ստացել։ Ավելին, խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա նախկին կուսակցականներին համոզում էր միանալ ոչ թե ՕՐՕ-ին, այլ «Ելքին»։ Ուրեմն ինչու հիմա նման առիթը բաց է թողնում, երբ նաև «Ելքը» խորհրդարանական ընտրություններում ապացուցեց, որ Երևանում լուրջ քվեներ ունի։ Ասել է՝ բոլոր հիմքերը կային, որպեսզի Զարուհի Փոստանջյանը միանար «Ելքին»։

Մինչդեռ կա այլ սցենար։ Մեր տեղեկություններով, Զարուհի Փոստանջյանին պետք է միայնակ «խաղի» մեջ մտցնել ու հասկանալ, թե իրականում որքան վարկանիշ ու քվե ունի։ Երևանի ավագանու ընտրությունները, փաստորեն, նրա համար ապագա գործունեության «տրամպլին» են լինելու և նախկին ակտիվ քաղաքական պայքարի յուրահատուկ գնահատական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին