▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանն անհնազանդության կոչ արեց

ԱԺ-ն այսօր ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ օմբուդսմենն իր զեկույցում մի կարեւոր բացթողում է մատնանշել, որ ՀՀ դատախազությունը, որ վերահսկող մարմին է, հնարավորություն չի տալիս՝ մեր ոտնահարված իրավունքները վերականգնվեն:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ դեկտեմբերի մեկին «Նոր Հայաստանը» ընդվզման ալիք է կազմակերպում. «Մենք բոլորս պետք է դուրս գանք փողոց ու ցույց տանք Սերժ Սարգսյանին, որ համաձայն չենք նրա հետ ու պատրաստ ենք գործողությունների՝ պարալիզացնելով նրա իշխանության բոլոր գործողությունները, ապացուցելով, որ մենք արժանի ազգ ենք ու ՀՀ-ն դարձնելու ենք միացյալ՝ բոլորի համար հայրենիք: Մենք զանգված չենք, այլ քաղաքացիներ ենք, որ ունենք իրավունքներ ու պայքարում ենք դրանց համար: Եվ միայն այդ իրավունքների ուժով կառուցելու ենք մեր հայրենիքը»:

Տեսանյութը` a1plus.am

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին