Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյայի աշխատանքները: Նիստն առանձնահատուկ է նրանով, որ անդրադարձ է լինելու երեկ Հայաստանի մի շարք համայքներում տեղի ունեցած ընտրություններին և դրանց արդյունքներին:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Աժ արտահերթ նիստում իր ելույթի ժամանակ անդրադարձավ այն զինծառայողների սպանություններին, ովքեր չեն սպանվել հակառակորդի կողմից, այլ մինչ օրս նրանց սպանության պատճառներն անհայտ են, իսկ մեղավորները՝ անպատիժ:
Պատգամավորի կարծիքով պատճառն այն է, որ իրավապահ մարմիններն ու դատական համարկարգը պատշաճ չեն գործում:
Փոստանջյանի խոսքն ընդհատվեց. անջատեցին վերջինիս խսափողը: