▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանի խոսափողը կրկին անջատեցին

a1plus.am-ի տեսանյութում. 5-րդ գումարման ԱԺ 8-րդ նստաշրջանին այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ հիմա մի նախագիծ են քննարկելու, որը կապ չունի մեր ժողովրդի հետ. «Այստեղ են Սերժ Սարգսյանի փաստաբանները, որոնք եկել են նրա իշխանավարումը երկարաձգելու, մինչդեռ նրա իմպիչմենտի հարցը պետք է քննարկվեր, նրա գործունեությանը պետք է գնահատական տայինք ու դատական կարգով դատապարտեինք ազատազրկման: Հետեւաբար, այս ԱԺ-ում այսօրվանից բոլոր քննարկումների ժամանակ խնդրում եմ հանրությանը, որ տեսնի՝ ով, ինչ է խոսում ու լծվի այն աշխատանքին, որ Սերժ Սարգսյանը հեռացվի ու տեղի ունենա իշխանափոխություն, ժամանակավոր  կառավարության ընտրություն, նոր իրական օրենքների ընդունում, որոնք գործելու են հանուն ժողովրդի, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի խմբակին»:

Այդ պահին ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը տեղից սկսեց ռեպլիկներ անել պատգամավորի հասցեին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տիկին Փոստանջյաին կոչ արեց խոսել օրակարգի շուրջ ու անջատեց նրա խոսափողը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին