ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն արդեն երրորդ օրն է ցանկանում է մտնել ՊՊԾ գնդի տարածք, որտեղ գտնվում են Սասնա Ծռեր խմբի անդամներն ու 4 պատանդները, սակայն նրան մերժել են:
Այսօր էլ Զարուհի Փոստանջյանը Խորենացի փողոցում էր՝ ոստիկանապետին կամ փոխոստիկանապետին նույն խնդրանքով դիմելու մտադրությամբ, սակայն նրան չէին թողնում նույնիսկ մտնել ոստիկանների կողմից արգելափակված տարածք:
Զարուհի Փոստանջյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ցանկանում է խոսել Սասնա Ծռերի տղաների հետ:
Հիշեցնենք, որ ոստիկանները միայն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին էին թույլատրել մուտք գործել ՊՊԾ գնդի տարածք՝ գրավումից մի քնաի ժամ անց, որտեղից էլ նա տեսանյութ էր հրապարակել: