Երգչուհի Զարուհի Բաբայանը Հայկական բանակի տարեդարձի շրջանակներում 2012թ. նոյեմբերից սկսած իրականացնում էր բարեգործական նախագիծ:
Այն սկիզբ դրվեց նոր տեսահոլովակի պրեմիերայով. Ռոբերտ Աբրահամյանի «Գովք ֆիդայուն» երգի հիման վրա ռեժիսոր Աշոտ Գևորգյանը ներկայացրեց նոր տեսահոլովակ, որը հանդիսատեսի դատին հանձնվեց ամանորի նախաշեմին:
Նախագծի շրջանակներում Զարուհին Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնի հետ մենահամերգներով ելույթ ունեցավ շուրջ 13 հայաստանյան և արցախյան սահմանամերձ զորամասերում:
Բարեգործական ծրագիրը հնարավոր դարձավ կյանքի կոչել շնորհիվ ՀՀ Պաշտպանության նախարարության՝ ի դեմս նախարար Սեյրան Օհանյանի:
«Շնորհավորում եմ հայոց բանակի 21-րդ տարեդարձը և մեր զինվորներին մաղթում ուժ ու եռանդ: Խոստանում եմ, որ մեր հանդիպումները կլինեն շարունակական», - նշեց Զարուհի Բաբայանը: