▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զառա Արամյանի կյանքում բարդ շրջան է

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Հաղորդավարուհի Զառա Արամյանին 2015 թվականից առավել հագեցած և բազմազբաղ օրեր են սպասվում: Ղեկավարելու է «Պատանի լրագրող»-ի դպրոց-ստուդիայի և Կրթության միջազգային ակադեմիայի լրագրության ֆակուլտետի գործունեությունը: Նաև հանդես կգա որպես դասախոս. «Ուրախ եմ ու երջանիկ, այս գաղափարն ինձ վաղուց հանգիստ չէր տալիս: Ցանկանում էին ստեղծել փորձառու, կիրթ, եռանդով աշխատող լրագրողների օրրան: Հուսամ, որ ամեն ինչ շատ լավ կլինի»,-կայքի հետ զրույցում ասաց Զառան:

Այժմ նա շարունակում է աշխատել Հայաստանի երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Համով զրույց» հաղորդման շրջանակներում: Բնավորության համաձայն՝ գոհ է իր աշխատանքից, չի ձանձրանում ու չի տրտնջում. «Ինձ համար յուրաքանչյուր շաբաթվա թողարկում մի նոր էջ է, քանի որ ևս մեկ մարդու բացահայտում եմ: Ուրախ եմ, որ հյուրերս, ովքեր նաև քաղաքական գործիչներ են, անկեղծանում են ու թույլ տալիս հանրությանը՝ իրենց ավելի լավ ճանաչել»:

Ի դեպ, «համով Զառան» նկարահանվել է նոր ֆիլմում, որը էկրաններին կհայտնվի 2015 թվականին:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին