▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զապը Հայաստանում ու արտերկրում մեծ հեղինակություն է գողական աշխարհի ներկայացուցիչների համար

Վերջին տարիներին օրենքով գողերն ու գողական աշխարհը սկսկել են հայտնվել «չորրորդ իշխանության» ուշադրության կենտրոնում նաև այն պատճառով , որ այս աշխարհին վերաբերող լուրերը լայն տարածում են գտնում ընթերցողների շրջանում՝ դիտումներ և ռեյտինգ ապահովելով լրատվականների համար: Հետաքրքիրն այն է, որ շատ պետությունների լրատվականներ իրենց հայրենակից օրենքով գողերի մասին գրելիս ոչ միայն չեն վատաբանում, հակառակը՝ փորձում են մեծարել, բարձրացնել իրենց հայրենակից օրենքով գողերին , իսկ ահա հայկական լրատվականները հիմնականում փորձում են վատաբանել կամ վարկաբեկել հայազգի օրենքով գողերին՝ հիմնականում գլուխ էլ չհանելով, թե ինչ են գրում...

Լեննականցի Զապ մականունը ստացած Անդրանիկ Սողոյանը վերջին տարիների ազգությամբ հայ և ամենահայտնի՝ նաև Հայաստանից դուրս մեծ հեղինակություն վայելող օրենքով գող է, ով բացի գողական աշխարհի օրենքները պահելը՝ բազմիցս աչքի է ընկել հայ մարդկանց շահերը պաշտպանելու, հայկական գործոնը ուժեղացնելու ձգտմամբ և մասնավորապես՝ տարիներ առաջ Պրահայում հայտնվեց իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հենց Չեխիայի հայկական գաղթօջախի ներկայացուցիչների շահերը պաշտպանելու պատճառով : Կարծում եմ՝ հայկական մամուլը կամ պետք է ընդհանրապես չանդրադառնա գողական աշխարհին, կամ՝ անդրադառնալիս փորձի ներկայացնել իրականությունն ու չվնասել մեր հայրենակից օրենքով գողերի իմիջին : Բոլորին է հայտնի , որ լեննականցի Զապն ու մյուս հայրենակից օրենքով գող Օշականցի Գևորիկը երկար տարիների մտերիմ ընկերներ են , բայց արի ու տես, որ հայկական մամուլում կարդում ենք , որ նրանք թշնամիներ են և կռվել են միմյանց հետ , ինչն ակնհայտ սուտ է :

Սուտ է նաև այն, որ լեննականցի Զապը կրակել է մեկ այլ ազգությամբ հայ օրենքով գողի վրա , քանզի այս աշխարհին ծանոթ մարդիկ լավ գիտեն, որ հենց օրենքով գողերն են արգելել այդ «պանյատներով» ապրողներին զենք, այդ թվում՝ սառը զենք կիրառել:

Ակնհայտ սուտ է նաև այն, որ լեննականցի Զապը համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և դեպքերի հետևողները պետք է , որ նկատած լինեին, որ և՛ Զապը, և՛ Օշականցի Գևորիկը պարբերաբար հայտնվում են նույն իրավապահ մարմինների կենտրոնում, ավելին՝ կալանավորվում և բանտ նստում : Իրենք ՝ գողական աշխարհի ներկայացուցիչները, շատերի համար ընդունելի կամ՝ ոչ, բայց հստակ չգրված օրենքներ ունեն , որոնք երբեք չեն խախտվում , իսկ խախտողներին էլ պատժում են այնպես , որ այդ լուրերը հեռու մնան լրատվությունից, և ամենակարևորը, երբ հայազգի օրենքով գողը խնդիրներ է ունենում այլազգի՝ առավել ևս ադրբեջանցի կամ թուրք գողերի կամ մաֆիոզների հետ, գոնե հայկական մամուլը պետք է փորձի պաշտպանել մեր հայրենակիցների շահերը կամ առհասարակ չանդրադառնալ նման ինֆորմացիաներին : Ի դեպ, նաև պետք է նշել , որ հայազգայի օրենքով գողերից շատ շատերի երեխաները բավականին լավ կրթություն ստացած պարկեշտ քաղաքացիներ են , ովքեր ի տարբերություն շատ պաշտոնյաների կամ հարուստների երեխաների սանձարձակ պահվածքի՝ երբեք չեն հայտնվում վատ արարքներով հասարակության ուշադրության կենտրնում : Ինչ վերաբերվում է այն խոսակցություններին, որ լեննականցի Զապը այլևս օրենքով գող չէ , ուղղակի ծիծաղելի է , քանզի այս աշխարհին քիչ թե շատ ծանոթ ցանկացած ոք տեղյակ է Զապի իրական հեղինակությանն ու համբավին գողական աշխարհում և գիտի , որ Զապը ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ Հայաստանից դուրս մեծ հեղինակություն է գողական աշխարհի ներկայացուցիչների համար: Եթե մի բանից չեք հասկանում՝ ավելի լավ է ո՛չ հետաքրքվեք, ո՛չ էլ խոսեք, հակառակ պարագայում հայտնվում եք հիմար իրավիճակում....

 

Ես Հայ եմ ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին