023 թվականին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն և «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ոլորտում ընդհանուր առմամբ ներդրել է ավելի քան 5 միլիարդ ՀՀ դրամ։
Ներդրումներն ուղղվել են մի շարք ռազամավարական ուղղությունների, այդ թվում՝
Սուբվենցիոն ծրագրեր` Մոտ 700 միլիոն
Սոցիալական աջակցություն` Ավելի քան 1,5 միլիարդ
Առողջապահություն` Ավելի քան 500 միլիոն
Սոցիալական ենթակառույցներ` Ավելի քան 300 միլիոն
Աջակցություն կրթությանը` Մոտ 300 միլիոն
Աջակցություն սպորտին` Մոտ 600 միլիոն
Պատերազմի զոհերի ընտանիքներին օգնություն՝ Ավելի քան 100 միլիոն
Աջակցություն արվեստին, մշակույթին՝ Մոտ 100 միլիոն
Բարեգործական հիմնադրամներ՝ Ավելի քան 500 միլիոն
Աջակցություն պետական այլ ծրագրերի՝ Ավելի քան 600 միլիոն
Միջոցներն ուղղվել են ինչպես Կապան և Քաջարան համայնքներ, այնպես էլ Սյունիքի մարզի կարիքներին և Համահանրապետական այլ ծրագրերի, այդ թվում՝
· Սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված աջակցելու տեղի ինքնակառավարման կառույցներին իրագործելու մեծածավալ ենթակառույցների ծրագրեր Կապան և Քաջարան համայնքներում
· Սոցիալական աջակցության ծրագրեր, որոնք ներառում են անհատներին կամ ընտանիքներին ցուցաբերած օգնությունը, հոգալու իրենց սոցիալական կարիքները
· Առողջապահական ներդրումներ, որոնք կատարվել են տեղի բուժհաստատություններին, ինչպես նաեւ անհատական աջակցության տեսքով
· Աջակցություն է ցուցաբերվել բարեգործական հիմնադրամներին՝ իրականացնելու տարբեր խոցելի խմբերի հետ ծրագրեր, հաշմանդամություն, ծերերի խնամք և այլն։ Հարկ է նշել, որ միայն 2023 թվականին ԶՊՄԿ-ից աջակցություն է ստացել 32 բարեգործական կազմակերպություն: Այս սեկտորին հատկացված ռեսուրսների 56%-ը ուղղվել է ԶՊՄԿ-ի հետ համաձայնեցված կամ համատեղ ծրագրերի իրականացմանը, իսկ 44%-ը՝ հիմնադրամների ֆինանսական աջակցությանը, որի միջոցով նրանք շարունակում են իրենց գործունեությունը:
Կրթական ոլորտում ներդրված գումարը ներառում է Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակ մասնագիտությունների գծով ԶՊՄԿ-ի աշխատակիցների ընտանիքի անդամ հանդիսացող 1112 ուսանողների ուսման վարձավճարները։ Ընդ որում, ԶՊՄԿ-ն հետևում է ուսանողների ուսման առաջընթացին և գնահատականներից կախված, կատարում վճարների մի մասը, ուսանողներին պարտավորեցնելով հետևել ուսման առաջընթացին։
Ներդրումները ներառում են նաեւ մի շարք այլ բնագավառներ․ օրինակ, «ԶՊՄԿ» ՓԲ-ն հոգացել է Սյունիքի օդանավակայանի (566,765.828 ՀՀ դրամ), արհմիության (105,298.500 ՀՀ դրամ) և այլ ծախսեր։
2023 թվականի սոցիալական ներդրումները, ըստ աշխարհագրության։
· Սյունիքի մարզ (Քաջարան, Կապան համայնքներ և այլ մարզային ծրագրեր)- ավելի քան՝ 4 մլրդ ՀՀ դրամ
· Հանրապետական տարբեր ծրագրեր - ավելի քան՝ 1,2 մլրդ ՀՀ դրամ