▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զանգեզուրի միջանցքի» չբացման դեպքում Ալիևը նոր սպառնալիք է հնչեցրել

Մարդիկ և բեռներն Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց որևէ ստուգման, այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, որ հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղում։

«Եթե իմ նշած երթուղին (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» - խմբ.) չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում։ Այսինքն, նրանք դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին