▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զանգել ես՝ աչքալուսանք տուր». Լիսկան` ԳԱԼԱ-ի լրագրողին

Այսօր ՊՆ քննչական ծառայությունը  հայտարարություն էր տարածել այն մասին, որ Սուրեն Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին և թիկնապահին ազատ են արձակել:

ԳԱԼԱ-ի լրագրող Արաքս Մամուլյանը կապ  է հաստատել Սուրեն Խաչատրյանի հետ` պարզելու համար, թե արդյոք ինֆորմացիան համապատասխանո՞ւմ է իրականությանը: Հարցին, թե արդյոք Ճի՞շտ են մամուլում եղած տեղեկությունները որդուն ազատ արձակելու վերաբերյալ, ի պատասխան, Խաչատրյանն ասել է. «Դե որ ասում են, ուրեմն ճիշտ կլինի»:

-Հաստատ չգիտե՞ք, հարցին  ի պատասխան Սուրեն Խաչատրյանն ասել է . «Զանգել ես՝ աչքալուսանք տուր էլի, այո»:

Փորձեցինք պարզել, թե արդյոք նրա կինը` Լորետա Բարսեղյանը, բողոքելո՞ւ է Բուդաղյանի դեմ, սակայն Խաչատրյանը վստահեցրեց, որ իրենք բողոքներ չեն ունենալու:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին