Դերասան Սարգիս Գրիգորյանը ևս մեկ ուղիղ հեռարձակում է կատարել, որով շնորհակալություն է հայտնել Աջափնյակի թաղապետարանին՝ արագ արձագանքելու համար:
«Միայն խնդիրները բարձրաձայնելու դեպքում մենք կունենանք այն երկիրը, որի մասին երազում ենք»,-նշել է Սարգիս Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարգիս Գրիգորյանը ուղիղ հեռարձակում էր արել, որում ասել էր հետևյալը. «Ես մի քիչ ջղայնացած եմ, ինչքան ուզում եմ այս թեմայի մասին չխոսել, ուղղակի չի ստացվում: Անկախ ամեն ինչից՝ իմ պարտքն եմ համարում անդրադառնալ այս թեմային, գտնում եմ, որ դրա իրավունքը ունեմ»:
Դերասանը նշել էր, որ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր իր շենքում արված լուսանկարներ՝ ներկայացնելով, թե աղբահանության ոչ պատշաճ կատարման հետևանքով որքան ոչ սանիտարական վիճակ է:
Ըստ դերասանի՝ նա դա արել է նոր Հայաստանի կանոնների համաձայն, երբ ամեն բան լուսաբանվում է, սակայն իրեն սարսափեցրել է, թե ինչ է դրանից հետո կատարվել համացանցում:
Սարգիսի խոսքով՝ ամեն բան կարելի էր տեսնել մենկաբանություններում՝ բացի առողջ վերլուծությունից:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Ամեն ինչ ունեմ, բայց... Սարգիս Գրիգորյանն` ընտանիքի, իր խնդիրների մասին և ոչ միայն
Սարգիս Գրիգորյանը` մինչ ամուսնանալը դժբախտ լինելու և իր հարսանիքին 1000 դրամով ներկայանալու մասին
Ջղայնացած եմ, ինչքան ուզում եմ այս թեմայի մասին չխոսել, ուղղակի չի ստացվում. Սարգիս Գրիգորյան