▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զանգ զորամասից» թե ինչ արժե իրականում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի զինծառայողներն աննախադեպ հնարավորություն ունեն անվճար շփվելու իրենց մտերիմների հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հայկական բանակին հատկացված MTS 236 մոդելի բջջային հեռախոսների և «Զանգ զորամասից»ծառայության շնորհիվ զինվորականները կարող են զորամասերից զանգահարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապից օգտվող իրենց մտերիմներին, որոնք էլ կվճարեն զանգի արժեքը` 20 դրամ/րոպե սակագնով: Ընդ որում, «Զանգ զորամասից» ծառայության պայմանների մասին բաժանորդը տեղեկացվում է զանգը ստանալիս, և ինքն է որոշում պատասխանել, թե` ոչ: Այս ծառայության միջոցով հնարավոր է միայն կատարել զանգեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում, բոլոր մյուս ուղղությունները և ծառայություններն արգելափակված են: Ծառայությունն իսկապես կարևոր է մի քանի տեսանկյունից: Նախ, զինվորը ստիպված չի լինի սեփական բջջային հեռախոս ունենալ, լրացուցիչ ծախսեր կատարել և մշտական կապի մեջ կգտնվի իր հարազատների հետ: Բացի այդ, քանի որ մնացած բոլոր ծառայություններն արգելափակված են, կբացառվեն զինվորների կողմից մուտքը ինտերնետ և սոցիալական տարբեր կայքեր, իսկ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ վիրտուալ շփումների ընթացքում գոնե մեկ երկու նախադասություն հաստատ զինվորի կողմից կփոխանցի առօրյա անցուդարձից՝ ծառայության ընթացքից ու կատարված աշխատանքներից, որն էլ կարող է խայծ դառնալ հակառակորդի համար: Գաղտնալսելը կամ հաղորդագրություններ կարդալը ժամանակակից տեխնիկայի դարում բացարձակ դժվար չէ: Չեմ ուզում մանրամասնել ծառայության ընթացքում բջջային հեռախոսների գործածման իրական վտանգների մասին նպատակ ունեմ ներկայացնելու հարցի սոցիալական կողմը: Հավատացեք, որ 20 դրամ արժեքով րոպեավճարը թանկ ծառայություն է զինվորի ծնողների համար: Խոսքը մեկ 20 դրամի մասին չէ: Ասածս էլ այն չէ, որ ծնողներն առավոտից մինչ երեկո պետք է խոսեն իրենց տղաների հետ:

Այսօր զինվորներին ու զինծառայողների ծնողներին փոքր արտոնություններ տալն ավելի մեծ խթան կարող է հանդիսանալ նորակոչիկների համար: Չեմ կարծում, թե ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար մեծ ծախսերի հետ է կապված զինվորի ծնողներին նման անվճար զանգեր հատկացնելու արտոնությունը:

Կարելի է սահմանափակել և ամսվա ընթացում ծնողներին հատկացնել որոշ քանակի անվճար րոպեներ, թե չէ հակառակ պարագայում զինվորները ստիպված են իրենց մոտ պահելու բջջային հեռախոսներ, որի գործածության իրական վտանգները շատ շատ են՝ հենց երկրի անվտանգության տեսանկյունից:

Հուսով եմ, որ հարգարժան պարոն Ռալֆ Յիրկյանը անարձագանք չի թողնի առաջարկս: 

Հարգանքով, Աղասի Կարապետյան, Ազատամարտիկ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի զինծառայողներն աննախադեպ հնարավորություն ունեն անվճար շփվելու իրենց մտերիմների հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հայկական բանակին հատկացված MTS 236 մոդելի բջջային հեռախոսների և «Զանգ զորամասից»ծառայության շնորհիվ զինվորականները կարող են զորամասերից զանգահարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապից օգտվող իրենց մտերիմներին, որոնք էլ կվճարեն զանգի արժեքը` 20 դրամ/րոպե սակագնով: Ընդ որում, «Զանգ զորամասից» ծառայության պայմանների մասին բաժանորդը տեղեկացվում է զանգը ստանալիս, և ինքն է որոշում պատասխանել, թե` ոչ: Այս ծառայության միջոցով հնարավոր է միայն կատարել զանգեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում, բոլոր մյուս ուղղությունները և ծառայություններն արգելափակված են: Ծառայությունն իսկապես կարևոր է մի քանի տեսանկյունից: Նախ, զինվորը ստիպված չի լինի սեփական բջջային հեռախոս ունենալ, լրացուցիչ ծախսեր կատարել և մշտական կապի մեջ կգտնվի իր հարազատների հետ: Բացի այդ, քանի որ մնացած բոլոր ծառայություններն արգելափակված են, կբացառվեն զինվորների կողմից մուտքը ինտերնետ և սոցիալական տարբեր կայքեր, իսկ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ վիրտուալ շփումների ընթացքում գոնե մեկ երկու նախադասություն հաստատ զինվորի կողմից կփոխանցի առօրյա անցուդարձից՝ ծառայության ընթացքից ու կատարված աշխատանքներից, որն էլ կարող է խայծ դառնալ հակառակորդի համար: Գաղտնալսելը կամ հաղորդագրություններ կարդալը ժամանակակից տեխնիկայի դարում բացարձակ դժվար չէ: Չեմ ուզում մանրամասնել ծառայության ընթացքում բջջային հեռախոսների գործածման իրական վտանգների մասին նպատակ ունեմ ներկայացնելու հարցի սոցիալական կողմը: Հավատացեք, որ 20 դրամ արժեքով րոպեավճարը թանկ ծառայություն է զինվորի ծնողների համար: Խոսքը մեկ 20 դրամի մասին չէ: Ասածս էլ այն չէ, որ ծնողներն առավոտից մինչ երեկո պետք է խոսեն իրենց տղաների հետ: Այսօր զինվորներին ու զինծառայողների ծնողներին փոքր արտոնություններ տալն ավելի մեծ խթան կարող է հանդիսանալ նորակոչիկների համար: Չեմ կարծում, թե ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար մեծ ծախսերի հետ է կապված զինվորի ծնողներին նման անվճար զանգեր հատկացնելու արտոնությունը: Կարելի է սահմանափակել և ամսվա ընթացում ծնողներին հատկացնել որոշ քանակի անվճար րոպեներ, թե չէ հակառակ պարագայում զինվորները ստիպված են իրենց մոտ պահելու բջջային հեռախոսներ, որի գործածության իրական վտանգները շատ շատ են՝ հենց երկրի անվտանգության տեսանկյունից: Հուսով եմ, որ հարգարժան պարոն Ռալֆ Յիրկյանը անարձագանք չի թողնի առաջարկս:
 Հարգանքով, Աղասի Կարապետյան, Ազատամարտիկ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի զինծառայողներն աննախադեպ հնարավորություն ունեն անվճար շփվելու իրենց մտերիմների հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հայկական բանակին հատկացված MTS 236 մոդելի բջջային հեռախոսների և «Զանգ զորամասից»ծառայության շնորհիվ զինվորականները կարող են զորամասերից զանգահարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապից օգտվող իրենց մտերիմներին, որոնք էլ կվճարեն զանգի արժեքը` 20 դրամ/րոպե սակագնով: Ընդ որում, «Զանգ զորամասից» ծառայության պայմանների մասին բաժանորդը տեղեկացվում է զանգը ստանալիս, և ինքն է որոշում պատասխանել, թե` ոչ: Այս ծառայության միջոցով հնարավոր է միայն կատարել զանգեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում, բոլոր մյուս ուղղությունները և ծառայություններն արգելափակված են: Ծառայությունն իսկապես կարևոր է մի քանի տեսանկյունից: Նախ, զինվորը ստիպված չի լինի սեփական բջջային հեռախոս ունենալ, լրացուցիչ ծախսեր կատարել և մշտական կապի մեջ կգտնվի իր հարազատների հետ: Բացի այդ, քանի որ մնացած բոլոր ծառայություններն արգելափակված են, կբացառվեն զինվորների կողմից մուտքը ինտերնետ և սոցիալական տարբեր կայքեր, իսկ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ վիրտուալ շփումների ընթացքում գոնե մեկ երկու նախադասություն հաստատ զինվորի կողմից կփոխանցի առօրյա անցուդարձից՝ ծառայության ընթացքից ու կատարված աշխատանքներից, որն էլ կարող է խայծ դառնալ հակառակորդի համար: Գաղտնալսելը կամ հաղորդագրություններ կարդալը ժամանակակից տեխնիկայի դարում բացարձակ դժվար չէ: Չեմ ուզում մանրամասնել ծառայության ընթացքում բջջային հեռախոսների գործածման իրական վտանգների մասին նպատակ ունեմ ներկայացնելու հարցի սոցիալական կողմը: Հավատացեք, որ 20 դրամ արժեքով րոպեավճարը թանկ ծառայություն է զինվորի ծնողների համար: Խոսքը մեկ 20 դրամի մասին չէ: Ասածս էլ այն չէ, որ ծնողներն առավոտից մինչ երեկո պետք է խոսեն իրենց տղաների հետ: Այսօր զինվորներին ու զինծառայողների ծնողներին փոքր արտոնություններ տալն ավելի մեծ խթան կարող է հանդիսանալ նորակոչիկների համար: Չեմ կարծում, թե ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար մեծ ծախսերի հետ է կապված զինվորի ծնողներին նման անվճար զանգեր հատկացնելու արտոնությունը: Կարելի է սահմանափակել և ամսվա ընթացում ծնողներին հատկացնել որոշ քանակի անվճար րոպեներ, թե չէ հակառակ պարագայում զինվորները ստիպված են իրենց մոտ պահելու բջջային հեռախոսներ, որի գործածության իրական վտանգները շատ շատ են՝ հենց երկրի անվտանգության տեսանկյունից: Հուսով եմ, որ հարգարժան պարոն Ռալֆ Յիրկյանը անարձագանք չի թողնի առաջարկս: Հարգանքով, Աղասի Կարապետյան, Ազատամարտիկ

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին