▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 02.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Յուվեցի Կարոյի որդու գործով նորություն կա․ կալանավորվել է տնօրենը

«Հրապարակ»-ը գրում է․ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի եւ Յուվեցի Կարոյի որդու`Վիլիկ Կարապետյանի գործով նորություն կա։ Մեր տեղեկություններով` հարուցված քրեական գործի շրջանակում փակված գազալցակայաններից մեկի տնօրենը հայտնաբերվել եւ կալանավորվել է։ Նա, ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրի, Վիլեն Կարապետյանի կռուգից է, նրա գազալցակայաններից մեկի տնօրենը։

Տեղեկությունը  ճշտելու համար դիմեցինք Քննչական կոմիտեին, մեզ միայն փոխանցեցին. «Մեկ  անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վերջինս հայտնաբերվել և կալանավորվել է: Մյուսների նկատմամբ հետախուզումը շարունակվում է»: Հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել տնօրենին սահմանում է. «Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին