«Հրապարակը» գրում է, որ երեկ նոր տեղեկություններ ստացանք Վերնիսաժի միջադեպից: Պարզվում է, Գոռ Առաքելյանը՝ Յուվեցի Կարոյի փեսան, դրսում քաշքշուկից ու վիրավորանքներից զայրացած, գնացել է դեպի մեքենան, որ զենքը բերի: Վիճող կողմը, հասկանալով, նետվել է նրա ետեւից, բայց վերջինս, նստելով մեքենան, «սեկրետները» գցել է: «Ախալքալաքցիք սկսել են մեքենան ջարդել: Ապա Առաքելյանը բացել է մեքենայի դուռն ու սկսել է կրակել, ընդ որում՝ մեկին հետապնդել է ու կրակել ետեւից: Անկանոն կրակոցների պատճառով էլ պատահական մարդիկ են վնասվել: Տեղեկացանք նաեւ, որ Կարո Կարապետյանն, օրերս գնացել է հիվանդանոց եւ փող առաջարկել երկու վիրավորներին: Ու թեեւ նրանք Վերնիսաժում կանգնելով են օրվա հացը վաստակում, բայց հրաժարվել են փողից եւ բողոքելու մտադրություն էլ չեն հայտնել»: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում