Ուրբաթ երեկոյան Մոսկվայից Երևան ժամանեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ով Սանկտ Պետերբուրգ էր մեկնել ԱՊՀ երկրների գլխավոր շտաբերի պետերի հավաքին մասնակցելու համար:
Գրում է nyut.am-ն ու շարունակում. Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում նրան ուղեկցում էին ևս երեք բարձրաստիճան սպաներ, ովքեր նստած էին էկոնոմ դասի սրահում: Իսկ գեներալը, բնականաբար, բիզնես սրահում, որի տոմսը 4 անգամ թանկ արժե` սովորականից:
Մեր աղբյուրի վկայությամբ, գեներալը Սանկտ Պետերբուրգից զանգահարել է Վիգեն Սարգսյանին և շնորհավորել Պաշտպանության նախարար նշանակվելու առիթով, իսկ հաջորդ օրն իմացել, որ «առայժմ այդ հրամանը «отставить» են արել: Ինքը չգիտի` թե ինչու»: Իսկ երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում, գեներալը շտապ զանգահարել է, պարզելու` Վիգենին արդեն նշանակե՞լ են, թե ոչ: