Սերժ Սարգսյանի հրամանագրով գնդապետ Գրիգորի Խաչատուրովը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր 5 տարի ժամկետով։
Գրիգորխ Խաչատուրովը Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին է:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնում մինչ օրս գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանն էր, ով այսօր նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: