▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Վարդանյանը կամաց-կամաց դառնում է ՀՀ երիտասարդության եւ սպորտի ուրախությունը. «ՉԻ»

«Սպորտի նախարար Յուրի Վարդանյանի ղեկավարությամբ Բրազիլիա մեկնող հայկական պատվիրակությունն օդանավակայանում պարզել է, որ ոչ մեկը տոմս չունի. տոմսեր գնելու «տենդերը շահած» կազմակերպությունը կեղծ տոմսեր է տվել: Պատվիրակությանը հաջողվել է թռչել միայն հաջորդ օրը:

Յուրի Վարդանյանը կամաց-կամաց դառնում է ՀՀ երիտասարդության եւ սպորտի ուրախությունը: Եթե Սերժ Սարգսյանը նրան հենց այդ նպատակով է նախարար նշանակել, ապա կարելի է արձանագրել, որ դա նրա ամենահաջողված կադրային որոշումն է:

Ընդ որում` ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն այդպես էլ չի ներել Յուրի Վարդանյանին, որ նա ժամանակին ընդդիմադիր էր, ու դաժանաբար վրեժ է լուծել նրանից ` նախարար նշանակելով ու թույլ տալով, որ երբեմնի լեգենդար մարզիկն «իրա խոդով» ծաղրուծանակի առարկա դառնա»,- գրում է «Չորրորդ իշխանությունը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին