▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրա Մովսիսյանի գոլն օգնում է «Ռեալ Սոլթ Լեյքին» հաղթանակ տանել

ՄԼՍ-ի Արևմտյան կոնֆերենցիայի հերթական տուրի խաղում «Ռեալ Սոլթ Լեյքը» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով պարտության մատնեց «Սպորտինգ Կանզասին»:

Հյուրերի կազմում գերազանց հանդիպում անցկացրեց Յուրա Մովսիսյանը: Առաջին կեսի ավելացված ժամանակում նրա հարվածից հետո դաշտի տերերի պաշտպան Բրեդ Դևիսը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Իսկ 53-րդ րոպեին արդեն աչքի ընկավ ինքը` Յուրան, անհատական անցումը եզրափակելով գեղեցիկ հարվածով: 90-րդ րոպեին Մովսիսյանը փոխարինվեց:

«Ռեալ Սոլթ Լեյքն» այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 20 միավոր ու Արևմտյան կոնֆերենցիայում զբաղեցնում է 3-րդ տեղը:

 

ArmFootball.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին