Ամերիկյան FoxSport-ը կազմել է MLS-ի 50 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը։
Ցանկի 15-րդ հորիզոնականում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանն է, ով տարեկան վաստակում է 1,973 մլն դոլար։ Նա իր թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։
Իսկ MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Կական է՝ 7,168 մլն դոլար։ Բրազիլացուն հետևում են Սեբաստիան Ջիովինկոն, Մայքլ Բրեդլին, Անդրեա Պիրլոն և Դավիդ Վիլյան։