Ամերիկյան ՄԼՍ-ի Արևմտյան կոնֆերենցիայի 7-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով առավելության է հասել «Կոլորադո Ռեպիդսի» նկատմամբ:
Հյուրերը խաղի ընթացքում պարտվողի դերում էին և հաշիվը հավասարեցրել են միայն 85-րդ րոպեին: 11մ նշակետից դիպուկ հարված է կատարել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը: Վերջինս մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Մովսիսյանը ՄԼՍ-ի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:
«Ռեալ Սոլթ Լեյքն» ընթանում է 6-րդ հորիզոնականում: