▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրա Մովսիսյան. « Խաղալու եմ մրցաշրջանի վերջին հանդիպումներում, չնայած որ գարշապարի վնասվածք ունեմ»

vivaronews.am-ը գրում է.  «Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը իր թիմի վերջին խաղի ժամանակ ավելի է խորացրել իր գարշապարի վնասվածքը: Կապտուկը այնքան ուժեղ է եղել, որ ֆուտբոլիստը ստիպված է եղել 1 շաբաթ տարբեր չափսի մարզակոշիկ հագնել: Բժիշկները խորհուրդ են տվել Յուրային 4 շաբաթ խաղադաշտ դուրս չգալ և վերականգնվել ստացած վնասվածքից, սակայն Մովսիսյանը ցանկություն է հայտնել օգնել իր թիմին:

«Եթե առաջնության ավարտին մնար 12 հանդիպում ես իհարկե ռիսկի չէի դիմի, սակայն մեզ մնացել  է 2 կարևոր հանդիպում, որտեղ կլուծվի Փլեյ-օֆֆում մեր հայտնվելը և ես չեմ կարող դա բաց թողնել: Պետք կլինի խաղադաշտ դուրս կգամ ցավազրկման օգնությամբ: Վերջին մարզումս բավականին լավ անցավ և վստահ եմ, որ կկարողանամ օգնել թիմիս»,-ասել է Յուրան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին «Ռեալ Սոլթ Լեյքը» կհանդիպի «Սպորթինգ Կանզաս Սիթիին», իսկ ամսի 24-ին ՝ «Սիեթլ Սաունդերսին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին