Մոսկվայի Սպարտակի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը անդրադարձել է Ամկարի դեմ հաղթական հանդիպմանը, որտեղ նա 68-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ.
- Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Դիմա Կամբարովին, ով իդեալական փոխանցում կատարեց իմ ուղղությամբ: Երջանիկ եմ, որ հաջողվեց գոլ խփել, սակայն անհատական նվաճումները երկրորդ պլանում է: Ամենակարևորը Սպարտակի հաղթանակն է: