▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Յունայթեդը» հաղթեց. Մխիթարյանը մասնակցեց խաղին

 

Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու փոխարինվեց 89-րդ րոպեին:

Մխիթարյանն իր մասնակցությունն է ունեցել երկու գոլային կոմբինացիաներին:

Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդն»  վաստակած 48 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին