▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յոժն իսկական հայրենասերի պես խոսում է մեր թերությունների, սխալների, հիմարությունների մասին

...եւս մի նկատառում` չարաշահեմ ապաշխարհելու համար հատկացված այս օրը: Նորից քննադատության, առհամարանքի ու պարսավանքի խոսքեր են հնչում դերասան, հեղինակ Սերգեյ Դանիելյանի` Յոժի հասցեին: Երեւի թե ծաղրածուին ականջ դնելու համար պետք է կամ իսկական արքա լինել, կամ իսկական ժողովուրդ: Ծաղրածու լինելը` մեծ պատիվ ու մեծ պատասխանատվություն է: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, իմ ողջ մասնագիտական փորձը խոսքերիս մեջ ներդնելով` այսօր ոչ միայն Հայաստանում, այլ Եւրոպայում չկա Յոժի պես յուրահատուկ դերակատար: Նկատի առնելով, որ "Սերյոժիկ" ներկայացումը նա ոչ միայն խաղում է, այլ նաեւ հեղինակել է, ես ամենաբարձր կարծիքի եմ նաեւ նրա դրամատուրգիական տաղանդի մասին: Նրա հրապարակախոսական "խուլիգանությունը" շատերին դուր չի գալիս: Հասկանալի է: Թթու խոսքեր է օգտագործում, վիրավորում է մարդկանց, երբեմն ակամա: Նա Ծաղրածու է: Եթե Ռուբեն Հախվերդյանը մեր ժամանակի Երեւանի Պոետն է` խենթ, նուրբ. կոպիտ, խմած, ուշունց տվող, արտասվող( բա պոետն այսպիսին կլինի` բա Չարենցը, Շիրազը այդպիսին չէին?), ապա Սերգեյ "Յոժ" Դանիելյանը մեր քաղաքաքը Քաղաք է դարձնում հենց իր ծաղրով ու ծիծաղով: Չենք դիմանում? Ուրեմն քաղաք ու քաղաքակրթություն չենք: Պոկել նրա խոսքերից մի քանիսն ու հակադրել նրան ազգային արժեքներին, "ազգայնականությանը" ` սխալ է: Նա իսկական հայրենասերի պես խոսում է մեր թերությունների, սխալների, հիմարությունների մասին: Սա է Ծաղրածուի առաքելությունը: Նա թանկ է վճարում այս իրավունքի համար, բայց նա իսկապես ունի այս իրավունքը: Իսկ մենք նրան լսելու պարտականություն ունենք: Եթե իհարկե քաղաքացի ենք, քաղաքակիրթ ենք, հասարակություն ենք: Ասում են "գյուղ չկա որ շուն չլինի": Գյուղ` մի գուցե: Բայց եթե նա շուն է, ապա գամփռ շուն: Երբ գայլերն են շուրջը, շներն են փրկում: Երբ արքան մերկ է ` մանուկն ու ծաղրածուն են ասում դա: Որքան էլ դա ոմանց դուր չի գալիս:

 

Տիգրան Խզմալյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին