Հայ օգտատերերի շրջանում նոր ֆլեշմոբ է մեկնարկել, որը պայմանականորեն անվանվել է «Յաթր սթայլ ծիծակ»: Ֆլեշմոբի մասնակիցներն ըստ երևույթին այն օգտատերերն են, ովքեր, այսպես ասած չեն ազդվել ALS Ice Bucket Challenge («Սառցե դույլ») ֆլեշմոբից:
Հավելենք, որ նախորդ ֆլեշմոբի նմանությամբ, մասնակիցները կրկին «մարտահրավեր են նետում»՝ այս անգամ պղպեղով օղի խմելու: Բացի դրանից՝ մասնակիցները որևէ բարեգործական ակցիայի են մասնացկում:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն արդեն ընդունել է մարտահրավերը և դարձել «Յաթր սթայլ ծիծակ»-ի մասնակից:
Ֆլեշմոբը ժամ առ ժամ ավելի մեծ ծավալներ է ընդունում: