▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յանուկովիչն Ադրբեջանու՞մ է

Նախօրեին Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար հայազգի Արսեն Ավագովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը փորձել է մեկնել Ադրբեջան կամ Բելառուս:

 Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են վերը նշվածին:

Novosti.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն հերքել է  Յանուկովիչի գտնվելու վայրի մասին այս վարկածը՝ նշելով, որ դա այնքան անիմաստ տեղեկություն է, որ ավելորդ  է անգամ մեկնաբանել:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին