▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յանուկովիչի օդանավն անցե՞լ է Հայաստանի օդային տարածքով

Արմնյուզ հեռուստաընկերության տեսանյութում հաղորդվում է, որ ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի Յանուկովիչի ինքնաթիռն անցել է Հայաստանի օդային տարածքով: Սակայն փորձագետը միաժամանակ ասել է, որ այդ վարկածը միանշանակ ընդունել չի կարելի: 

Հիշեցնենք, որ այսօր առավոտից ուկրաինական տարբեր լրատվամիջոցներում Յանուկովիչի գտնվելու վայրի մասին իարամերժ տեղեկություններ էին շրջանառվում: Որոշ լրատվամիջոցներ էլ հայտնել էին, որ Յանուկովիչի ինքնաթիռը վայրէջք է կատարել ԱՄԷ-ում`Ֆուջայրայի օդանավակայանում:

Սակայն նախագահի խորհրդական  Աննա Գերմանը հայտնել է, որ Վիկտոր Յանուկովիչը գտնվում է Խարկովում` աշխատանքային այցով: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին