▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յան Վրայթ. «Կոչ եմ անում Ժոզե Մոուրինյոյին Մխիթարյանին օգտագործել իր սիրած դիրքում»

vivaronews.am-ը գրում է. «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Յան Վրայթը խորհուրդ է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որպեսզի վերջինս թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին օգտագործի այն դիրքում, որտեղ հայ ֆուտբոլիստը իրեն ավելի լավ է զգում:

«Շատ եմ ուզում տեսնել Մխիթարյանի խաղը, քանի որ նա շատ լավ էր հանդես գալիս «Բորուսիայում»: Նա եկել է «Մանչեսթեր Յունայթեդ», բայց դեռ ցույց չի տվել այն խաղը, որը նա կարող է : Նա պետք է խաղա այն դիրքում, որտեղ իրեն ավելի լավ է զգում և ժամանակին խաղացել «Բորուսիայում»: Դա պարզ է, քանի որ խաղալով այդ դիրքում նա հիանալի կկատարի իր աշխատանքը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ապաքինվում է ստացած վնասվածքից հետո և պետք է, որ կարողանա օգնել իր թիմին ԱՊԼ-ի հերթական տուրի «Լեսթերի» հետ խաղում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին