▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յացենյուկի դուստրը մասնակցել է «Երեխաների ձայն» հեռուստաշոուին, բայց...

 

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի դուստրը՝ Սոֆիան, չի անցել «Երեխաների ձայն» հեռուստաշոուի ուկրաինական տարբերակի առաջին փուլ, գրում է lenta.ru-ն:
 
Սոֆիա Յացենյուկի մասնակցությամբ տեսանյութը հայտնվել է YouTube-ում փետրվարի 8-ի երեկոյան:
 
10-ամյա Սոֆիան ելույթ է ունեցել Boney M խմբի Sunny երգով: Ժյուրիի անդամներից ո՛չ Նատալյա Մոգիլևսկայան, ո՛չ Պոտապը և ո՛չ էլ Տինա Կառոլը չեն շրջվել նրա կողմ, որը կնշանակեր, որ նա անցել է շոուի առաջին փուլ:
 
Երբ աղջնակն ավարտել է իր ելույթը, և ժյուրին, շրջվելով, պարզել է, թե ում դուստրն է, անմիջապես մեկնաբանել է, թե նա յուրահատուկ ձայն ունի կնոջ համար, իսկ ելույթն ընդհանրապես օրիգինալ էր:
 
Ինքը՝ Յացենյուկը, ով դիտել է դստեր ելույթը ետնաբեմում, նշել է, որ ժյուրին արդար էր և շնորհակալություն է հայտնել նրանց անկեղծության համար:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի դուստրը՝ 8-ամյա Սոֆիան, մասնակցել է «Երեխաների ձայն»  հեռուստաշոուի ուկրաինական տարբերակին և  չի անցել առաջին փուլ, գրում է lenta.ru-ն:  

10-ամյա Սոֆիան ելույթ է ունեցել Boney M խմբի Sunny երգով: Ժյուրիի անդամներից ո՛չ Նատալյա Մոգիլևսկայան, ո՛չ Պոտապը և ո՛չ էլ Տինա Կառոլը չեն շրջվել նրա կողմ, որը կնշանակեր, որ նա անցել է շոուի առաջին փուլ: Երբ աղջնակն ավարտել է իր ելույթը, և ժյուրին, շրջվելով, պարզել է, թե ում դուստրն է, անմիջապես մեկնաբանել է, թե նա յուրահատուկ ձայն ունի կնոջ համար, իսկ ելույթն ընդհանրապես օրիգինալ էր: 

Ինքը՝ Յացենյուկը, ով դիտել է դստեր ելույթը ետնաբեմում, նշել է, որ ժյուրին արդար էր և շնորհակալություն է հայտնել նրանց անկեղծության համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին