Սևաստոպոլում զինված անձինք առևանգել են UkrStream.TV հեռուստաընկերության օպերատոր Օլեգ Բալաբանին՝ մասնագիտական պարտականությունները կատարելիս: Այս մասին գրում է pravda.com.ua-ն՝ հղում անելով UkrStream-ին: Օպերատորն առևանգվել է մարտի 14-ին, սակայն գործընկերները դեռևս պատկերացում չունեն նրա գտնվելու վայրի մասին:
Ավելի վաղ՝ մարտի 9-ին, առևանգվել էին մի խումբ լրագրողներ: