▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղրիմում ընդունվեց «ինքնավար հանրապետության անկախության մասին» որոշումը

Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավորները որոշում են ընդունել՝   «ինքնավար հանրապետության անկախության մասին»: Որոշմանը կողմ են քվեարկել 85 պատգամավորներ:  Այս մասին գրում է pravda.com.ua-ն՝ վկայակոչելով Գերագույն խորհրդի  լրատվական ծառայությունը:

«Ղրիմի Հանրապետության Գերագույն Ռադան  դիմում է ՌԴ-ին՝  Ղրիմի Հանրապետությունը որպես սուբյեկտ   ՌԴ կազմի մեջ ընդունելու առաջարկով»:

«Ղրիմի հանրապետությունը մտադիր է կառուցել իր հարաբերություններն այլ պետությունների հետ՝ հավասարության, խաղաղության, բարի դրացիական հարաբերությունների, այլ երկրների հետ քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության համընդհանուր ճանաչված սկզբունքների վրա»,- նշված է  հաղորդագրության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին