▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուզարկություն` Սեյրան Սարոյանի տանը. նա հասցրել է փախչել հետնամուտքով

«Ժամանակ»-ը գրում է. «Օգոստոսի 18-ին ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի Էջմիածնում գտնվող տանը:

Ոստիկանությունը տեղեկություն է ունեցել, որ Սարոյանի բնակարանում ընթանում է ինչ-որ «ռազբորկա», որի մասնակիցները փողեր ստանալու հետ կապված վիճաբանության մեջ են:

Ոստիկանությունը բերման է ենթարկել Սարոյանի տանը հավաքվածներին: Ըստ մի վարկածի՝ Սարոյանը տանը չի եղել, մեկ այլ վարկածով՝ նա հասցրել է փախչել հետնամուտքով:

Էջմիածինցիները ողջունում են ոստիկանության գործողությունները, քանի որ տասնամյակներ շարունակ Սարոյանը հայտնի է եղել որպես քրեական ճանապարհով փողեր ստացող»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին