«Խուսափո՞ւմ է մի հարթակում Ալիևի հետ հայտնվելուց». Դավիթ Գրիգորյան
Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞ՆՉ Է, ԽՈՒՍԱՓՈՒ՞Մ Է
Հայաստանը չի մասնակցի փետրվարի 18-ին Մյունխենյան համաժողովի շրջանակներում կայանալիք Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ պանելային քննարկմանը: Ըստ հաղորդագրության՝ քննարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
---
Ես, հավանական է, չեմ հասկանում, թե ինչո՞ւ Փաշինյանը չի մասնակցում էս պանելային քննարկմանը։ Արդյո՞ք սա լավ շանս չի, որպեսզի ինքը հարթակն օգտագործելով պատմի, թե ինչպես է ալիևի ռեժիմը զբաղված էթնիկ զտմամբ Արցախում։ Կամ, ինչո՞ւ չմասնակցել, եթե հնարավորություն կա պատմել, թե ինչպես է Բաքվի բռնապետական ռեժիմը ագրեսիայի ենթարկել ՀՀ-ն։
Գուցե իրոք չեմ հասկանում, խնդրում եմ դուք բացատրեք։ Ի՞նչ է, խուսափո՞ւմ է մի հարթակում ալիևի հետ հայտնվելուց։ Ես սրա դիվանագիտական ու քաղաքական իմաստը չեմ ըմբռնում։ Կարո՞ղ է բոյկոտի ինչ-որ ձև է։ Եսիմ»։