▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուժաննե՛ր, այ գժեր, գնացե՛ք Հայաստանից

«Սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, բայց այն, ինչ հիմա է գրվում՝ հայ ժողովրդի հետ կապ չունի: Սա փաստաթուղթ է, որը կկործանի Հայաստանը: Եթե դրսից պատվերը կա, ապա անպայման կեղծելու են հանրաքվեի արդյունքները, որը նպաստելու է ավելի մեծ արտագաղթի, իսկ այն ցանկացած հայի համար դժբախտություն է»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նրա խոսքով՝ դրսից քաղաքականություն է վարվում՝ վերացնել բոլոր ավանդական եկեղեցիները.«Վերացնել բոլոր եկեղեցիները, գլխին դնել մի փրկչի ու ասել՝ սա է ձեր պապան: Ու այս Սահմանադրության մեջ գրված է, որ հայ եկեղեցու և պետության հարաբերությունները կարող են սահմանվել օրենքով: «Կարողեն»-ը վաղը շատ բան է փոխելու: Վատ է 36-րդ հոդվածը՝ երեխային ընտանիքից օտարելը: Այո՛ 10.000 ընտանիքից մեկում, եթե ծնողը հարբեցող է, թմրամոլ, կարող են օտարել: Հիմա ինչո՞ւ են օտարում մեր երեխային: Պետությունը բյուջեի հաշվին է նրան պահելու ու մեզանից լա՞վ: Իսկ ի՞նչ են անելու նման երեխաներին: Հանձնելու են եվրոպական համասեռամոլ ընտանիքներին: Ի դեպ, այդ համասեռամոլների մասին: 81-րդ հոդվածում ասվում է, որ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում գրված դրույթները մեկնաբանելիս (այսինքն՝ արդեն ուրիշին ենք տվել մեկնաբանելու իրավունքը, նախկինում միայն ՍԴ-ն կարող էր մեկնաբանել.Ս.Գ) հաշվի է առնվում ՀՀ մասնակցությամբ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Եվրադատարանն ունի որոշում, որ միասեռականների ընտանիք կազմելու և երեխա որդեգրելու իրավունքն անխախտելի է: Այսինքն, մեր 15-րդ հոդվածը մեկնաբանելիս Եվրադատարանը կարող է որոշել, որ միասեռականների ընտանիքի իրավունքն անխախտելի է: Եվ սրանով Հայաստանին պարտադրվելու է գրանցել միասեռական ընտանիքները: Հիմա, եթե 2 տղամարդ գա Հայաստան ու գնա ԶԱԳՍ, աշխատողը կասի՝ խուժաններ, այ գժեր, գնացե՛ք այստեղից, սրանք կգնան Եվրադատարան, որն էլ կպարտադրի»,-նկատեց Սոս Գիմիշյանը:

Նրա հետ համամիտ չէ ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը.

«Հոռետեսական մտքեր են»,-ասաց նա:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին