▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուժանը ներխուժել է ԱԺ

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը «ոչ» է ասում սահմանադրական փոփոխություններին. պատճառներից մեկն այն է, որ  դատարանները շարունակում են գերկախված և անազատ մնալ.

«Կիսանախագահական համակարգն ուներ որոշ թերություններ ու բարեփոխումներն անհրաժեշտ էին: Կարևոր է արդարադատությունը: Դատարանները պետք է լինեն անկախ և ազատ»,-ասում է նա:

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն էլ հակադարձում է.

«Սահմանադրական փոփոխությունների նպատակներից մեկն էլ անկախ դատարաններ ունենալն է: Այն կարող է փոփոխության ենթարկվել միայն հանրաքվեի միջոցով: Այս սահմանադրական փոփոխությունները համապատասխանում են մեր սպասելիքներին: Կիսանախագահական այս համակարգը պատասխանատվությունից խուսափելու լայն հնարավորություններ է տալիս այն մարդկանց, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցնում»: 

Ազատ Արշակյանի կարծիքով՝ Հայաստանում նախ և առաջ կուսակցական կայացած համակարգ պետք է լինի.

«Հենց որ Հայաստանում կայանա քաղաքական կյանքը, երկրի կարգավիճակը  կփոխվի:  Գերագույն խորհրդում 70 հոգի գիտնական էր: ՀՀ-ում եղել է ԱԺ, որտեղ գռեհկաբանությունն արգելված էր ու համարվում էր անպարկեշտություն: Անհարմար էր այնտեղ ցածր մակարդակի խոսակցություն վարել: Երբ որ դա չի ապահովվում, ուրեմն խուժանը ներխուժում է իշխանություն ու խոտան է լինում, որի հետևանքով ՀՀ քաղաքացիների 50 տոկոսն աղքատ է»,-ասում է ԳԽ նախկին պատգամավորը:

Վերջինի կարծիքին համաձայն է նաև Արտակ Դավթյանը.

«Այն ժամանակ Հայաստանի պառլամենտը համեմատում էինք այլ երկրի պառլամենտի հետ: Մենք մի քանի գլուխ բարձր էինք: Այդ խորհրդարանի ժամանակ էր, որ գրանցեցինք մեր ամենամեծ հաջողությունը՝ արցախյան հաղթանակը: Հույս ունեմ, որ այդպիսի խորհրդարան կլինի առաջիկայում»: 

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին