ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հաագայի դատարանի որոշմանը և պատասխանելով դիտարկմանը՝ ստացվում է՝ Ադրբեջանը չի կատարում անգամ միջազգային դատարանի պահանջը, ասել է. «Կպատասխանեմ քաղաքական բաղադրիչի մասով. միանշանակ, դա մեր կողմից օգտագործվելու է միջազգային բոլոր ատյաններում: Չեմ կարծում, որ դրանից Ադրբեջանը երջանիկ է լինելու, առնվազն, խոստանում եմ, որ իրենք դրանից երջանիկ չեն լինելու»: |