▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսրով Հարությունյանին ասել են՝ ականջներդ կկտրեմ, այ լակոտ...

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ով ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահն է, լրագրողներին փորձելով համոզել, որ թե ինչու իր գործընկեր Շուշան Պետրոսյանի կողմից` համացանցում  «աչքերդ կհանեմ, լակոտ» արտահայտությունը էթիկական խախտում չի ճանաչվել, ասել է հետևյալը. «Չգիտեմ՝ Ձեզ ինչպես, բայց ինձ իմ պատանի տարիքում քիչ չեն եղել, երբ  մեծերն ասել են  «ականջներդ կկրտեմ , այ լակոտ»... դրանից չի հետևում , որ նրանք ակնհայտորեն գալու են իմ ականջերը կտրեն՝ խրատում են ինձ...»:

Զարմանալու մարդ է Խոսրով Հարությունյանը:

Իր մտածելակերպով, եթե ինչ-որ մեկը մեկ ուրիշին  սեռական բնույթի հայհոյանք տա, դա սպառնալիք կլիներ միա՞յն այն ժամանակ, երբ հայհոյողն իր խոսքերն իրականությու՞ն դարձներ: 

Տեղին է Խոսրով Հարությունյանին հիշեցնել իր  մեկ այլ գործընկերոջ՝ Առաքել Մովսիսյանի աղմկահարույց խոսքը «բռնաբարելու» մասին, որը, ի դեպ, խորհրդարանականները էփիկայի խախտում ճանաչեցին...դե երևի իրենք լավ են ճանաչում Առաքել Մովսիսյանին ու նրա  հնարավորությունները: 

Բայց Խոսրով Հարությունյանն ինձ մի հարցում էլ զարմացրեց. նա շարունակելով փորձել համոզել իրենց որոշման արդարացիությունն՝  լրագրողներին ասում է. «Ձեր հայրը կարող էր ձեզ ասեր՝ լակոտ...»: 

Խորհրդային ժամանակներ հիշեցնող հարգելի պարոն Խոսրով, հասկացանք, որ ձեզ ժամանակին ասել են  «աչքերդ կհանեմ, այ լակոտ», բայց դուք  էլ ձեր զավակերի՞ն եք ասում «լակոտ»...Լավ, գիտե՞ք գոնե, թե ինչ է նշանակում այդ բառը...Բացատրական բառարան ունե՞ք տանը: Մեկն էլ լավ կլինի, որ Ազգային ժողովում պահեք...

Եվ ընդհանրապես... Լավ կլիներ, որ Շուշան Պետրոսյանը Ձեր օգնության, պաշտպանության ու բացատրության կարիքը  չունենար...Որովհետև նա ավելի ազնիվ,  խիզախ  ու «տղամարդ» էր գտնվեց, ու պարզ բացատրել էր, թե ինչու էր ասել՝ «աչքերդ կհանեմ, լակոտ»...

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին