▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

...Խոսքն ազատ է, և անգամ այդ տերմինն է առաջին անգամ Պարույրից լսել

Երբ վարկաբեկում են Պարույրին որպես գործիչ, մտքովս անմիջապես անցնում է որ վարկաբեկողը կամ աշխատավարձով չեկիստ է, կամ այդպիսի մեկն ուղեղը հալեցրել է:
Ես չեմ ուզում պարտադրել իմ կարծիքն այդ մարդու մասին, ըստ որի նա Մանդելան, Հավելն ու Վալենսան է միաժամանակ, և անչափ ավելին, բայց չեմ կարող չհիշեցնել որ նրա քաղաքական արժանիքները գնահատել են սովետական ցեղերի բոլոր այլախոհական շարժումներն, ընտրելով նրան որպես նախագահ, նրան նահանգներում սենատորներին որպես սովետը քանդած մարդ ներկայացրել է Չեյնին, և նույն Չեյնին է հրամայել հետագայում մեկուսացնել Պարույրին, որովհետև նա միայնակ կարող էր խանգարել Գորբաչեվի հետ բիզնեսին:
ՈՒ մեկ էլ ինչ որ հերթական մեկը իր անհայտ տեղից, որի ազգանունն անգամ մոռանալու ենք երեք րոպեից, սկսում է խելքին զոռ տալ ու «քննադատել»...
Որ սաստես էլ, ասում է խոսքն ազատ է, և անգամ այդ տերմինն է առաջին անգամ Պարույրից լսել:

 

Վահե Ավետյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին