Հունիսի 21 –ի լուսադեմին իր տան շքամուտքի առաջ ծեծի է ենթարկվել «Արարում եմ» երիտասարդական նախաձեռնության անդամ Հովհաննես Եսայանը: Հովհաննեսը միջադեպը կապում է ararum.am կայքում հայտնված վերջին հոդվածների հետ:
Մեր կողմից հավելենք, որ կայքում տեղ են գտնում սուր նյութեր, որոնք դժվար է տեղավորել մեկ քաղաքական ուժի կամ մեկ քաղաքական գծի շահերը սպասարկելու տրամաբանության մեջ:
«Խոսքի իրավունք» միավորումը կոչ է անում քաղաքացիական հասարակությանը անտարբեր չմնալ այս արատավոր երևույթի հանդեպ՝ հուսալով, որ ապագայում կբացառվեն նման անվայել դրսևորումները: Մեր նախաձեռնությունը դատապարտում է այս ամոթալի միջադեպը և համարում, որ այն հարվածում է ժողովրդավար և քաղաքակիրթ միջավայրի ձևավորմանը, որին մենք ձգտում ենք:
Խոսքի իրավունք միավորում