▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսքը միայն «Նոր Զովքի» մասին չէ․ ՊԵԿ նախագահ

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում, ինչպես նաև այլ տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված ուսումնասիրություններից հետո Պետական եկամուտների կոմիտեն առաջիկայում նոր բացահայտումներ է անելու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Առգրավված սերվերներից, մեր նախնական դիտարկումներով, հաշվել ենք տասնյակ միլիարդավոր դրամների ստվերային շրջանառություն։ Խոսքը միայն «Նոր Զովքի» մասին չէ, տնտեսվարող սուբյեկտները բազմաթիվ են։ Չի բացառվում, որ 100 մլրդ և ավելի ստվերային շրջանառություն դուրս բերվի։ Նկատի ունեմ այն դեպքով, որով հաղորդագրություն ենք տվել և հայտնաբերվել են սերվերներ»,– ասաց Բադասյանը։

Նա տնտեսվարողներին հորդորեց ճշտված հաշվարկներ ներկայացնել և տույժերով հանդերձ սկսել վճարումներ կատարել` տհաճ հետևանքներից խուսափելու համար։

ՊԵԿ նախագահը վստահեցրեց` ստվերային շրջանառությունը հայտնաբերվելու է և ոչ միայն ենթադրյալ օգուտներն են կորցնելու, այլև ավելի բարդ իրավիճակում են հայտնվելու։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին