▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորթ հայրն անառակաբարո գործողություններ է կատարել 9-ամյա դստեր նկատմամբ

PastInfo-ն գրում է, որ Շենգավիթ վարչական շրջանում ահասարսուռ մի դեպք է գրանցվել: Խորթ հայրն անառակաբարո գործողություններ է կատարել 9-ամյա դստեր նկատմամբ:

Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել դեռևս նախորդ տարի աշնանը: 29-ամյա տղամարդը, իր խորթ դստեր հետ տանը միայնակ գտնվելով, պահանջել է նրան մերսել իր մեջքը, ապա՝ սեռական օրգանը, մերժում ստանալով՝ քաշքշել է աղջնակին, համբուրել շուրթերը:

Ամիսներ անց էլ իրենց տան բակում իջեցրել է տաբատն ու աղջնակին ցուցադրել իր սեռական օրգանը: Տղամարդը բերման է ենթարկվել, սակայն հրաժարվել է բացատրություն տալուց:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին