▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորովածանոց Գարեգին Նժդեհի գերեզմանի մոտ

Էս նկարը արվել է ամիսներ առաջ զբոսաշրջիկների կողմից:Առաջին պլանում խորովածի տաղավար է իր բոլոր «հարմարություններով», իսկ հետևում համեստորեն վեր է խոյանում Սպիտակավոր միջնադարյան եկեղեցին, որի բակում ամփոփված է Գ.Նժդեհի աճյունը:

Անհանդուրժելի է, երբ խորովածանոցը իր մեծությամբ և տեղադրման վայրով իշխող դիրք է ունենում եկեղեցու վրա:Սպասում ենք, որ այս հարցով Հովիկ Աբրահամյանը «լուրջ խոսակցություն» ունենա Հասմիկ Պողոսյանի հետ: Էսթետիկական ընկալում, ճարտարապետություն կարող է ձեզ համար շատ «բարձր մատերիաներ» են, բայց գոնե Գ.Նժդեհի ննջելու իրավունքը ապահովեք: Ձեր դուրը կգա եթե ձեր հարազատների շիրիմների հարևանությամբ ուտուշ-խմուշի վայրեր լինի պարոնայք հանրապետականներ:

Արսեն Զոհրաբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին