▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհրդային կարգերի ներկայությունը կտեսնեք Հ1-ում

Սմբատ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«(ըստ Հանրային հեռուստատեսության սեմիոտիկ կառույցի)

Մի քանի դիտարկումով, փաստեմ, որ Խորհրդային կարգերի վերադարձը չի արտահայտվում միայն Մաքսային միության անդամակցմամբ: Դրա ավելի վառ վերադարձ-ներկայությունը կտեսնեք Հանրային հեռուստաալիքի նշանային հեռապատկերում: Այսպես՝ առաջին բանը, որ նկատելի է, դա աջ անկյունում տեղակայված 1-ն է, որը մի անգամից ուշադիր նայողին (հեռուստադիտողին) տեղափոխում է ռուսական ալիքների նշանային դաշտը (այս մասին  դիտարկումներ ունեն և Լիլիթ Գալստյանը, և շատերը): Մյուս կողմից՝ ունենք նոր ֆիլմ՝ Վերջին Մոհիկյանը, ընդ որում՝ ՌՈՒՍԵՐԵՆՈՎ !!!! Քիչ է, որ ռուսերեն է, Թոխատյանի հերթական տափակություններով հայի ծիծաղելի, խրտվիլակային, հետամնաց ու նման կերպարն է առաջին պլանում՝ ռուսական խելացի, առաջադիմական բարեհոգի և նման կերպարների կողքին... Եվ վերջապես՝ Ց. Պասկալևայի նոր հաղորդումը, կրկին ՌՈՒՍԵՐԵՆ... Նկատենք, որ Պասկալևայի դեմ չէ գրածս, այլ հայկականի ակնհայտ ռուսաֆիկացմումն է ինձ անհանգստացնում:Ընդ որում՝ այս անգամ ՌՈՒՍԵՐԵՆԸ վերադառնում է Պասկալևայի միջոցով (Արցախի հետ ունեցած նրա կապը պետք է անմեղության քողով կազմակերպի վերադարձը ռուսականության):

Առայժմ այսքանը - ժամանակ չունեմ ամբողջ հաղորդաշարը դիտել, որպեսզի նշանային այլ ծավալումներ ևս առանձնացնեմ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին